Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ արծաթե մեդալ

Սպորտ
792336d147fd685a0d2d1de63ca8a06d

Կազանում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում սկսել են նաեւ ըմբշամարտի մրցումները:
Առաջինը մրցագորգ են մտել ազատ ոճի ըմբիշները: Մրցումների առաջին օրը մեր ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 66 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ` եզրափակիչում պարտվելով միայն ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանալիեւին:

Նույն օրը հանդես եկած Գարիկ Բարսեղյանը (55 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (84 կգ) պարտվեցին նախնական փուլում եւ դուրս մնացին պայքարից:
Այսօր մրցասպարեզ մտան մեր մյուս ազատ ոճայինները: 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը առաջին մարտում պարտվեց ամերիկացի Տիլեր Գրաֆին, իսկ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը` ադրբեջանցի Գաջի Շարիպովին:

74 կգ քաշային ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը առաջին մարտում հաղթեց ֆրանսիացի Քրիստոֆ Կլավիերին, բայց երկրոդում զիջեց Ջաբրաիլ Հասանովին: Նա պայքարը շարունակեց սփոփման մրցաշարում, քանի որ ադրբեջանցի մրցակիցը մտավ եզրափակիչ: Գրիգոր Գրիգորյանը սկզբում հաղթեց մատնեց ռումինացի Մարիուշ Ատոֆանիին եւ ղըրղզ Ինոկենտի Ինոկենտեւին, սակայն 3-րդ տեղի համար վերջին մարտում 0:5 հաշվով պարտվեց Սերբիան ներկայացնող դաղստանցի ըմբիշ Զաուր Էֆենդիեւին: