A
A
«Բանանցը» նոր նախագահ ունի
Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահ է նշանակվել Կառլեն Մկրտչյանը, որը ակումբի սեփականատեր Օլեգ Մկրտչյանի ազգականն է: Այդ մասին տեղեկացնում է «Բանանցի» երկրպագուների պաշտոնական կայքը:
Կառլեն Մկրտչյանը այդ պաշտոնում կփոխարինի Սարգիս Իսրայելյանին, որը 1992 թվականին ստեղծել էր «Բանանցը» եւ մինչեւ այս տարվա մայիսը հանդիսանում էր ակումբի նախագահը:
Հիշեցնենք, որ «Բանանցում» փոխվել է նաեւ գալխավոր մարզիչը: Գալիք առաջնությունում թիմը կգլխավորի «Միկայի» նախկին գլխավոր մարզիչ, սլովակցի մասնագետ Ժոլտ Հորնյակը: