«Փյունիկը» կշարունակի, «Գանձասարը»՝ ոչ
Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց Մակեդոնիայի գավաթակիր «Տետեքսին»: Միակ գոլը 90+3 րոպեին խփեց փոխարինման մտած Վիուլեն Այվազյանը:
Այդպիսով, «Փյունիկը» երկու խաղերի արդյունքով հաղթանակ տարավ (2:1) եւ մտավ որակավորման 2-րդ փուլ: Այստեղ մեր թիմի մրցակիցը կլինի կամ հյուսիսիռլանդական «Սենտ Պատրիկսը», կամ լիտվական «Ժալգիրիսը»:
Հայաստանի բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը» Ղազախստանի Ակտոբե քաղաքում 1:2 հաշվով պարտվեց տեղի համանուն թիմին եւ ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (առաջին խաղը նույնպես ավարտվել էր ղազախական թիմի հաղթանակով՝ 2:1):
Հիշեցնենք, որ երկու օր առաջ նույն մրցաշարից դուրս էր մնացել հանրապետության փոխչեմպիոն Երեւանի «Միկան» (0:1, 1:1):