A
A
Լեւոն Հայրապետյանը մտավ կիսաեզրափակիչ
Հայաստանը ներկայացնող արցախցի աթլետ Լեւոն Հայրապետյանը հաջող մեկնարկեց Կազանում ընթացող համաշխարհային ուսանողական ամառային խաղերում:
800 մ վազքի որակավորման մրցումներում նա իր խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը եւ մտավ հաջորդ փուլ: Այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ փուլի մեկնարկները:
Ընդհանուր հաշվարկով Լեւոն Հայրապետյանը ցույց է տվել 11-րդ արդյունքը, ուստի մեր 27-ամյա աթլետը եզրափակիչ մտնելու լավ շանսեր ունի: