Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կմրցի Ղրղըզստանի շախմատիստի հետ

Սպորտ
cd8ad3662c90fe3f0aa03ba63c2923d1

 Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում կհանդիպի Ղրղըզստանի ներկայացուցիչ Միխայիլ Մարկովի հետ:
Հայաստանի հավաքականի 2-րդ համար Սերգեյ Մովսիսյանը մրցաշարը կսկսի նորվեգացի Ջոն Լյուդվիգ Համերի հետ մրցամարտով: Մեր ամենափորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի մրցակիցն է վիետնամցի Նգուեն Տրուն Սոնը, իսկ Հրանտ Մելքումյանինը` պերուացի Գրանդա Սունիգան:
ՖԻԴԵ-ի աշխարհի 2013 թ գավաթի խաղարկությունը տեղի կունենա օգոստոսի 10-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը, Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում: Մրցաշարին մասնակցում են 128 շախմատիստ-շախմատիստուհի: Այն անցկացվում է նոկաուտ մրցակարգով, 7 փուլով:
Մրցաշարի հաղթողը կպարգեւատրվի 120 հազար դոլարով, փոխչեմպիոնը` 80 հազարով: Առաջին փուլում դուրս մնացած մասնակիցները կստանան 6000-ական դոլար փախհատուցում: