A
A
Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցուն
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը վստահ սկսեց ելույթները Կազանում ընթացող ուսանողական խաղերում` Ունիվերսիադայում:
Կայացած երկու տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 2 միավոր եւ գտնվում է առաջատարների խմբում: Երկրորդ պարտիայում Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով հաղթեց ադրբեջանցի Զաուր Մամադովին: Այսօր երեկոյան նախատեսված 3-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի լեհ Քշիշտով Բուլսկիի հետ:
hԿազանում մեր երկրորդ մասնակից, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, երկու տուրից հետո ունի 1,5 միավոր եւ տեղ է զբաղեցնում միջին դիրքերում: Նա այսօր երեկոյան կմրցի սերբ շախմատիստ Նիկոլա Նեստորովիչի հետ: