Հայաստանը կմասնակցի օլիմպիական փառատոնին
Հայաստանի պատանի մարզիկ մարզուհիները հուլիսի 14-20-ը Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 12-րդ փառատոնին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Մեր ներկայացուցիչները հանդես կգան 6 մարզաձեւում.
Թենիս` Միլենա Ավետիսյան, Լինդա Օհանյան, Դավիթ Մուրադյան, Հրաչ Խաչատրյան
Խճուղային հեծանվասպորտ` Աբել Մանուկյան, Էդգար Ստեփանյան, Պավել Ստեփանյան
Աթլետիկա` Ռաֆայել Պետրոսյան , Վարդան Նիկոլյան , Մարիաննա Բաղյան, Իրինա Պողոսյան, լող`
Անի Պողոսյան, Վանիկ Բարսեղյան
Սպորտային մարմնամարզություն` Արսեն Գեւորգյան, Վիգեն Խաչատրյան, Հայկ Պետրոսյան
Ձյուդո` Ալբերտ Մկրտչյան, Ռոբերտ Գաբրիելյան, Գրիգոր Սահակյան, Ավետիք Գրիգորյան, Շահեն
Աբաղյան, Էդվարդ Գրիգորյան
Հայաստանը մասնակիցներ չի ունենա միայն խաղային մարզաձեւերում (բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ), քանի որ եվրոպական ֆեդերացիաները մասնակցության իրավունք են տալիս բարձր վարկանիշ ունեցող ութ երկերների թիմերին:
Նշենք, որ Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնները (ամառային եւ ձմեռային) անցկացվում են 1991 թվականից, կենտ տարիներին: Ի դեպ, 2015 թ ամառային փառատոնը ընդունելու է մեր հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին: