A
A
Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա Գերմանիայում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Այդ մասին գերմանական «Կիկեր» հանդեսին հայտնել է ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
Հենրիխ Մխիթարյանն այսօր գիշերը մեկնել է Դորտմունդ, ուր արդեն տեղական ժամանակով 12:00-ին բուժզննում է անցել: Այն ավարտվելուց հետո մեր ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել, որը ավարտվելու է 2017 թվականի ամռանը:
Դորտմունդի «Բորուսիան» այդ տեղափոխության համար Դոնեցկի «Շախտյորին» կվճարի 25 մլն եվրո փոխհատուցում: