A
A
Արթուր Քիրաջյանը հաղթեց մրցակցին
Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը երկրորդ մեդալը նվաճեց:
64 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը քառորդ եզրափակիչում հաղթեց թուրքմեն Ազիզ Բեբիտովին, մտավ հաջորդ փուլ եւ նվազագույնը բրոնզե մեդալ ապահովեց: Նույնպիսի արդյունքի է հասել նաեւ մեր 56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը:
Այսօր մրցասպարեզ մտած 52 կգ քաշային ուսանողուհի-ըմբիշ Երջանիկ Կարապետյանը եւ 81 կգ քաշային ձյուդոյիստ Անդրանիկ Չափարյանը պարտություն կրեցին առաջին մարտում եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: