Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս բրոնզե մեդալ Մակեդոնիայից

Սպորտ
c62806ae3044a4229b097b91715db6c9

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի եռիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճայինները նվաճեցին 4 մեդալ:
Մեր ըմբիշներ Արտակ Հովհաննիսյանը (55 կգ), Արեն Ալեքյանը (66 կգ), Շամիր Աթյանը (84 կգ) եւ Վիկտոր Խազիշվիլին (96 կգ) չնայած պարտություն կրեցին նախնական փուլերում, սակայն իրավունք ստացան մասնակցելու 3-րդ տեղի համար սփոփման մրցաշարին:
Արտակ Հովհաննիսյանը հաղթելով Ուկրաինայի եւ Լեհաստանի ըմբիշներին դարձավ բրոնզե մեդալակիր: Արեն Ալեքյանը նույն մրցաշարում իրար ետեւից առավելության հասավ ռումինացի եւ ռուսաստանցի մարզիկների նկատմամբ:

Շամիր Աթյանը վճռական մարտում պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթիհ Էրդինին: Մեր վրացի մարզիկ Վիկտոր Կազիշվիլին կիսաեզրափակիչում պարտվեց ապագա չեմպիոն, թուրք Ալի Բոնչողլուն, սակայն 3-րդ տեղի համար մարտում վստահ հաղթեց իր հայրենակից Ռոլանդ Անդրիաձեին:

Մեր մյուս երեք ըմբիշները` Գոռ Թորոսյանը (60 կգ), Գեւորգ Համբարձումյանը (74 կգ) եւ Համլետ Աբրահամյանը (120 կգ) նույնպես մասնակցեցին 3-րդ տեղի համար մարտերին, սակայն տանուլ տվեցին եւ զբաղեցրին 5-րդ տեղը:

Բոլորից անհաջող հանդես եկավ 50 կգ քաշային Խորեն Թեմուրյանը, որն առաջին մարտում պարտվեց վրացի մրցակցին եւ դուրս մնաց պայքարից:
Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 4-րդ տեղը: