Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը»` միակ ֆավորիտ

Սպորտ
5a2c262a26c695ffdf54966ba7609045

Հայաստանի ֆուտբոլային ակումբներն այսօր կսկսեն ելույթները 2013-2014 թթ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում:

Մեր ժամանակով 19:00-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Գանձասար» - «Ակտոբե» հանդիպումը: Բուքմեյքերների հաշվարկով այդ խաղում հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունի ղազախական թիմը` 1,80 գործակից ընդդեմ 4,70-ի:
Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկը» Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում ուժերը կչափի այդ երկրի գավաթակիր «Տետեքսի» հետ: Խաղը կսկսի Երեւանի ժամանակով 19:45-ին: Ըստ բուքմեյկերների այս խաղում չնչին առավելություն ունի «Փյունիկը», որի հաղթանակը 2,60 գործակից է, իսկ «Տետեքսինը»` 2,98:

Մեր թիմերից վերջինը, ժամը 22:30-ին, մրցասպարեզ կմտնի Երեւանի «Միկան»: Հայաստանի փոխչեմպիոնը Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում կմրցի այդ երկրի 5-րդ թիմի` Պլեւլյայի «Ռուդարի» հետ: Չնայած թիմերի գրաված տեղերի տարբերությանը, բուքմեյկերները ավելի շատ հավատում են մակեդոնական թիմի հաղթանակին` 1,90 գործակից ընդդեմ 4,15-ի դիմաց: