Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՀ-ի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Քաղաքականություն
0161f844d1a4b873737a4eecb67b384e

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի "ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով" գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է "խիստ նկատողություն" կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն:

Ղեկավարվելով "Քաղաքացիական ծառայության մասին" ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի "գ" կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է "ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով" գործակալության պետի պաշտոնից: