A
A
Սուրենավանում գյուղապետ են ընտրել
Երեկ Արարատի մարզի Սուրենավան համայնքում կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանը 100 ձայնի առավելությամբ հաղթել է ԲՀԿ անդամ Վազգեն Ղազարյանին:
Ընտրությանը մասնակցել է 1374 ընտրող:723 ընտրող իր ձայնը տվել է հանրապետական Կարո Կարապետյանին, իսկ 623-ը ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանին:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր 2 թեկնածու։ Նրանք երկուսն էլ գործազուրկ են։
Ըստ ԿԸՀ տվյալների` համայնքում ընտրելու իրավունք է ունեցել 1950 անձ, անվավեր է ճանաչվել 26 քվեաթերթիկ, իսկ անճշտություններ չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ Սուրենավանի նախկին գյուղապետ 51-ամյա Վարդգես Ղազարյանը մահացել է այս տարվա մարտի 19-ին Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: