Շախմատային խճանկար
Դիլիջանում ընթացող շախմատի կանանց Մեծ մրցանակի մրցաշարում այսօր հանգստյան օր է հայտարարված: Կայացած չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է հաստատվել: Երեքական միավոր են վաստակել սլովակցի Աննա Մուզիչուկը, հնդկուհի Համփի Կոներուն եւ վրացուհի Նանա Ջագնիձեն: Մեր ուժեղագույն շախմատիստուհի ունի մեկ միավոր եւ Տատյանա Կոսինցեւայի (Ռուսաստան) եւ Վիկտորիա Չմիլիտեի (Լիտվա) հետ բաժանում է 10-12-րդ տեղերը:
Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 4 տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վաստակել է 4 միավոր: Նրանից կես բալով ետ է մնում միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում առաջատարները կմրցեն իրար հետ:
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում տեղի ունեցող միջազգային մրցաշարում մեր գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը 7 տուրից հետո ունի 4,5 միավոր եւ զբաղեցնում է 16-րդ տեղը: Նա հինգ առաջատարներից ետ է մնում 0,5 միավորով:
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ բուլղարահայ շախմատիստ Վալենտին Փամբուկչյանը հաղթանակով են սկսել ելույթները Բուլղարիայում անցկացվող Վարնա օփեն միջազգային մրցաշարում: