Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց հայկական բազարի

Սպորտ
9a71b9ebf5bdc1a10ce00e8fb16d6d21

«Հայաստանի հավաքականը Մալթային պարտվեց հիմնականում մրցակցին արհամարելու պատճառով: Դրա վկայությունը մեր ֆուտբոլիստների ցուցադրած անկազմակերպ խաղն էր» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց անվանի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:

«Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, թե արդյոք նման վերաբերմունքը պրոֆեսիոնալիզմի բացակայության արդյունք չէ, Սուրեն Բաղդասարյանը ասաց.

«Այո, հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը չեն պատկերացնում, թե ինչ է պրոֆեսիոնալիզմը, քանի որ խաղում են ոչ բարձր մակարդակի թիմերում, հատկապես երբ խոսքը վերաբերում է հայկական թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներին: Դրա համար էլ մեր խաղացողները հաճախ են տակտիկական, դիրքային սխալներ թույլ տալիս խաղի ժամանակ, նրանց գործողությունների մեծ մասը պարզապես պրոֆեսիոնալ չէ»:

Սուրեն Բաղդասարյանը կարծում է, որ հայկական ֆուտբոլում արմատական փոփոխություններ կատարելու կարիք չկա:
«Մեր հավաքականն այն աստիճանի պատրատված ու հավասարակշռված չէ խնդիրներ լուծելու համար, ուստի սխալ է արտասահմանից բարձրակարգ եւ անվանի մասնագետ հրավիրելը: Վարդան Մինասյանը նույնպես սխալներ է թույլ տալիս կազմի ընտրության եւ խաղի տակտիկայի հարցում, սակայն հարց է ծագում, իսկ մեր մասնագետներից ով կարող է նրանից ավելի լավ աշխատել այդ պաշտոնում»,-ասաց նա։

Անդրադառնալով որոշ ֆուտբոլասերների կողմից ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրաժարական ներկայացնելու պահանջներին՝ Սուրեն Բաղդասարյանը նշեց, որ ինքը այդ պաշտոնում այլընտրանք չի տեսնում:
«Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախկին նախագահնների համեմատ ունի մի հատկանիշ, որը կարեւոր է նման կազմակերպության ղեկավարման համար: Նրա օրոք, այսպես ասաց, հայկական բազարից չկա: Իսկ դա անչափ կարեւոր է մեր ֆուտբոլային կյանքում»: