Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շախտյորը» մերժել է «Լիվերպուլի» առաջարկը

Սպորտ
4766a8de33c130c5e40b86749a6fb1c7

«Լիվերպուլը» պատրաստ է «Շախտյորին» վճարել Հենրիխ Մխիթարյանի համար պահանջվող փոխհատուցման գումարը, սակայն ակումբը մերժել է այդ առաջարկությունը: Հենրիխն այժմ ավելի թանկ արժե: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Բարեբախտաբար, ես զգալով այդ կորուստը, արդեն փոխարինող եմ գտել Հենրիխի տեղը» - այսօր ռումինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

Ռումինացի մասնագետը նշել է, որ եթե գործարքը չկայանա, ապա Հենրիխ Մխիթարյանը միանշանակ կշարունակի ելույթները «Շախտյորում»:
Ըստ լրատվամիջոցի ուկրաինական ակումբի ղեկավարությունը Հենրիխ Մխիթարյանի դիմաց պահանջում է 25 մլն եվրո, նախկին 20-ի դիմաց:

Ըստ որոշ աղբյուրների, պայմանագրի ձգձգումը կապված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Կրասնոդարի «Կուբան» ակումբի սեփականատեր Օլեգ Մկրտչյանի հետ, որոնց պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը: Նրանք առայժմ չեն ցանկանում ստորագրել պայմանագրի տակ: