"Ալաշկերտը" համալրվում է
Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն "Ալաշկերտը" լուրջ նպատակներ է հետապնդում նաև բարձրագույն խմբի առաջնությունում: Այս օրերին թիմի մարզումներին ներգրավված են մեծ թվով ֆուտբոլիստներ, այդ թվում նաև արտասահմանից ժամանած, և առաջիկա ստուգողական խաղերը կոչված են նրանց հնարավորություններին լավագույնս ծսնոթանալու և սելեկցիան հավուր պատշաճի կատարելու համար:
Հունիսի 20-ին, 22-ին և 25-ին կայանալիք ,համապատասխանաբար, "Գանձասարի", "Միկայի" և "Շիրակի" հետ խաղերը, անշուշտ. շատ հարցերի կպատասխանեն: Իսկ մինչ այդ ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբն արդեն կողմնորոշվել են երեք ֆուտբոլիստների հարցում, և նրանք այսօր պայմանագրեր ստորագրեցին "Ալաշկերտ" ակումբի հետ:
Դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը ("Ուլիս"), "Գանձասարի" և "Կինգ դելյուքսի" նախկին կիսապաշտպաններ Սարգիս Նասիբյանն ու Արամ Հովսեփյանն այսուհետ կպաշտպանեն "Ալաշկերտի" մարզական պատիվը:
"Ալաշկերտ" ՖԱ մամուլի քարտուղարություն