A
A
Հենրիկ Մխիթարյանը բուժզննում է անցել
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը պատրաստվում է պայմանագիր կնքել անգլիական «Լիվերպուլ» ակումբի հետ: Այդ մասին տեղեկացնում է fanatix կայքը:
Ըստ լրատվամիջոցի հայազգի ֆուտբոլիստը այսօր բուժզննում է անցել ակումբի պատկանող «Անֆիլդ» մարզադաշտում: Հենրիխ Մխիթարյանը արդեն իր առաջին ինքնագիրն է թողել «Լիվերպուլի» մարզաշապիկի վրա:
Ֆուտբոլիստի տեղափոխման համար անգլիական ակումբը Դոնեցկի «Շախտյորին» կվճարի 23 մլն ֆունտ սթեռլինգ փոխհատուցում, որից մի մասը փոխանցվելու է նաեւ Մխիթարյանի նախորդ թիմին՝ Դոնեցկի «Մետալուրգին»:
Նշենք, որ «Լիվերպուլն» այսօր 17,5 մլն Լոնդոնի «Վեսթ Հեմին» է վաճառել Էնդի Քերոլին: