A
A
Տիգրան Լ. Պետրոսյանը 300 եվրո վաստակեց
Շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը չնայած հաղթանակ տարավ «Ոսկե ավազներ» միջազգային մրցաշարի վերջին տուրում, 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 13-րդ տեղը: Նա 300 եվրո պարգեւավճար կստանա:
Մեր երկրորդ մասնակից Ավետիք Գրիգորյանը 5,5 միավորով մրցաշարն ավարտեց 47-րդ հորիզոնականում: Հայազգի մյուս շախմատիստները, Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը, բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ բուլղարահայ Վալենտին Փամբուկչյանը զբաղեցրին համապատասխանաբար 42-րդ եւ 92-րդ, 102-րդ տեղերը:
Մրցաշարի հաղթող դարձավ շվեդացի գրոսմայստեր Նիլս Գրանդելիուսը, որը վաստակեց 7,5 միավոր եւ գլխավոր մրցանակի հետ միասին կպարգեւատրվի նաեւ 6000 եվրոյով: