Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը դժգոհ է գումարից

Սպորտ
78f6540199b1a43a7d311ddbae7ff1c8

Օգոստոսի 24-ին նշանակված Արթուր Աբրահամ - Վիլբեֆորս Շիհեպո մրցամարտի անցկացումը հարցականի տակ է:

Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, հայազգի բռնցքամարտիկի եւ Sauerland Event պրոմոութերային ընկերության միջեւ լուրջ տարաձայնություններ են առաջացել: Վերջինս պատրաստվում է կրճատել Արթուր Աբրահամին հասանելիք գումարի չափը: Աշխարհի նախկին չեմպիոնը միանշանակ հայտարարել է, որ եթե ընկերությունը չվճարի նախապես պայմանավորված գումարը, ապա ինքը կհրաժարվի ոչ միայն օգոստոսի 24-ի մրցամարտից, այլեւ ընդհանրապես կավարտի ելույթները:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, ARD գերմանական հեռուստաընկերությանը այնքան էլ չի հետաքրքրել Արթուր Աբրահամի մարտը, ինչի պատճառով Sauerland Event-ը ավելի քիչ գումար է ստանալու դրա համար:
«Արթուր Աբրահամը պետք է հասկանա, որ վերջին ժամանակների անհաջողությունները ազդել են նրա վարկանիշի վրա, ուստի ընկերությունը չի կարող առաջնորդվել նախկին չափանիշներով» - հայտարարել է Sauerland Event-ի ներկայացուցիչը: