Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը պարտվեց

Սպորտ
a3286a43fae3ee42fe58a0aaf64b9b65

 

Դիլիջանում այսօր կայացան շախմատի կանանց Մեծ մրցանակի 2-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սեւերով պարտվեց հնդիկ Հումփի Կոներուին: Նա 0,5 միավորով բաժանում է 9-12-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն, որը տարել է երկու հաղթանակ:

 

Բուլղարիայի Ոսկե ավազներ հանգստավայրում անցկացվող մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում Հայաստանի այս տարվա չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց չեռնոգորցի Դրագիշա Բլագոեւիչի հետ: Նա վաստակեց 5,5 միավոր եւ 15-րդ տեղից նահանջեց 21-րդ հորիզոնական: Տիգրան Լ. Պետրոսյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից:

 

Մեր երկրորդ մասնակից Ավետիք Գրիգորյանը նույնպես ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 4,5 միավորով զբաղեցնում է 67-րդ տեղը:

 

Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում երկու տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ունեն 9 մասնակից, որոնց թվում են մեր 8 շախմատիստները եւ Վրաստանը ներկայացնող հայազգի գորսմայստեր Դավիթ Հարությունյանը: