Շախմատային խճանկար
Դիլիջանում մեկնարկած շախմատի կանանց Մեծ մրցանակի առաջին տուրում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ:
Այսօր նախատեսված 2-րդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստուհին սեւերով կմրցի հնդիկ Հումփի Կոներուհի հետ, որն առաջին պարտիայում միավոր կիսեց իր հայրենակից Հարիկա Դրոնավալիի հետ: Մրցաշարը կտեւի մինչեւ հունիսի 28-ը:
Ջերմուկում մեկնարկեց Կարեն Ասրյանի թվով 6-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են 9 երկրների 55 շախմատիստ-շախմատիստուհի: Առաջին տուրում մեր բոլոր գրոսմայստերները հաղթեցին, բացի Տիգրան Քոթանջյանից, որը չկարողացավ կոտրել 16-ամյա շախմատիստ Կարեն Հովհաննիսյանի դիմադրությունը: Այսօր կայանալիք 2-րդ տուրի կենտրոնական պարտիայում կմրցեն կին եւ տղամարդ գրոսմայստերներ` Լիլիթ Մկրտչյանն ու Հրանտ Մելքումյանը:
Բուլղարիայի Ոսկե ավազներ հանգստավայրում անցկացվող մրցաշարում Հայաստանի այս տարվա չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը 7 տուրից հետո 5 միավորով զբաղեցնում է 15-րդտեղը: Նա մրցաշարի երեք առաջատարներից ետ է մնում մեկ միավորով: Մեր երկրորդ մասնակից Ավետիք Գրիգորյանը 4 միավորով ընթանում է 65-րդ հորիզոնականում