A
A
Պարտվեցին կիսաեզրափակիչում
Մարիուպոլ քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Ազովմաշի գավաթի խաղարկության մրցումների երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները եւս երկու մեդալ նվաճեցին:
74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը եւ 96 կգ քաշային Սարգիս Թաթայանը հասան կիսաեզրափակիչ, սակայն պարտվեցին իրենց մրցակիցներին եւ արժանացան բրոնզե մեդալների:
Նշենք, որ Շվեդիան ներկայացնող հայազգի ըմբիշ Շարուր Վարդանյանը 3-րդ տեղը գրավեց 60 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը մեր առաջատար ըմբիշ Ռոման Ամոյանը հաղթել էր իր քաշում, իսկ Գեւորգ Շահանյանը զբաղեցրել էր 2-րդ տեղը: