«Մալթային պարտվել են ֆուտբոլիստները»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր պարզաբանեց, թե ինչու մեր հավաքականը սեփական դաշտում պարտվեց Մալթայի թույլ թիմին (0:1), իսկ չորս օր անց հյուրընկալվելիս ջախջախեց Դանիայի ուժեղ ընտրանուն (4:0):
«Մալթային պարտվել են ֆուտբոլիստները: Նրանք իրականում գետնից կտրվել էին, դաշտ էին մտել սուպերֆուտբոլիստի կարգավիճակով, մտածել էին, որ անգամ մի ոտքով կհաղթեն Մալթային: Դրա համար էլ պատժվեցին: Մեր խնդիրն է նրանց պահել երկրի վրա: Իսկ Դանիայի հետ խաղում նրանք արեցին այն, ինչ որ պետք է անեն եւ կարող են անել»,-ասաց նա։
Ռուբեն Հայրապետյանը նաեւ հայտարարեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երկու խաղերում էլ ճիշտ կազմ է ընտրել.
«Ինչ վերաբերում է մարզչի ընտրած մարտավարությանը, ապա ես դրա մասնագետը չեմ եւ ոչինչ չեմ կարող ասել»: