Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր խնդիրն է հաղթել ցանկացած խաղում»

Սպորտ
e49ce2cad67a5125fba87d3e9cbd4609

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թիմի առաջ կոնկրետ խնդիր չի դրել մտնել 2014 թ աշխարհի առաջնության եզրափակիչ մտնելու, սակայն ընտրական մրցաշարում մնացած 6 հանդիպումներում նպատակ է դրվել հաղթանակ տանել:

«Լրագրողները մտածում են հեռահար նպատակների մասին, իսկ ես մտածում եմ կոնկրետ խաղի մասին: Մեր խնդիրն է հաղթել ցանկացած խաղում, անկախ մրցակցից»:

Մալթայի հետ խաղից առաջ մեր գլխավոր մարզչին մտահոգում է այն, որ ֆուտբոլիստները գտնվում են տարբեր մարզավիճակում:
«Ֆուտբոլիստներից ոմանք խաղային պրակտիկայի պակաս ունեն, ոմանք նոր են ապաքինվել վնասվածքից: Ներկայումս խնդիրներ ունի միայն Կառլեն Մկրտչյանը, բայց մենք հույս ունենք, որ նա կհասցնի վերականգնվել մինչեւ հանդիպումը: Ամեն ինչ անում ենք, որ բոլոր խաղացողները հավասարապես պատրաստ լինեն առաջիկա հանդիպումներին»:

Վարդան Մինասյանը ասաց, որ տարբեր մարտավարություն կընտրի յուրաքանչյուր խաղի համար, քանի որ Մալթայի եւ Դանիայի հավաքականները տարբերվում են իրենց թե խաղաոճով, թե կարգով:
Գլխավոր մարզիչը մեկնաբանելով հարձակվող Յուրա Մովսիսյանի բացակայությունը առաջին մարզման ժամանակ, նշեց, որ ինքը տեղյակ է եղել նրա ուշ ժամանելու մասին եւ որ թիմում ոչ մեկը արտոնյալ կարգավիճակ չունի: