Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը ներողություն խնդրեց

Սպորտ
9190da955e5dd7f1c51e9b8be7986cf5

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքով ներողություն է խնդրել իր խաղընկերներից:

«Ոչ, իհարկե, ոչ մի լարվածություն չկա: Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն: Ես, օգտվելով առիթից, ուզում եմ ներողություն խնդրել թե իմ բոլոր խաղընկերներից, թե մեր ֆուտբոլի բոլոր երկրպագուներից: Դրանք զգացմունքային արտահայտություններ էին, որ լարվածությամբ էին թելադրված: Մեր ազգային հավաքականում, ինչպես միշտ, շատ լավ մթնոլորտ է, շատ լավ, ընկերական հարաբերություններ են: Իհարկե, կան մարդիկ, ովքեր շատ կցանկանան, որ հավաքականում անառողջ մթնոլորտ լինի, բայց ես պետք է այդ տեսակ մարդկանց տխրեցնեմ: Մեր ազգային հավաքականը մի ընտանիք է: Լավ ընտանիք: Մենք բոլորս մի նպատակի համար ենք հավաքվում միշտ՝ հաղթելու եւ այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք եւ ուրախություն պարգեւենք մեր երկրպագուներին» - Հենրիխ Մխիթարյանը այսպես է պատասխանել ՀՖՖ կայքի լրագրողի այն հարցին, արդյուք լարվածություն կա հավաքականում:

Բանն այն է, որ աշխարհի առաջնության Հայաստան - Չեխիա ընտրական հանդիպման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը դժգոհել էր իր խաղընկերներից` ասելով, որ նրանցից մի քանիսը չեն խաղացել հոգով եւ սրտով, ուստի հնարավոր է որոշակի լարվածություն լինի նրա եւ խաղընկերների միջեւ: