Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց մարզական նպատակի

Սպորտ
c48d5f66cf128251569cb467ab730f1a

Հայաստանի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի առջեւ կոնկրետ խնդիր չի դրված 2015 թ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում:

«Մեր գլխավոր նպատակն է ֆուտբոլիստներ մատակարարել ազգային հավաքականին, նպաստել նրանց միջազգային փորձ ձեռք բերելուն: Թիմի առջեւ կոնկրետ խնդիր չի դրվել գրավել 1-ին, 2-րդ կամ 3-րդ տեղը: Սակայն յուրաքանչյուր խաղին որոշակի խնդիր հետապնդելու ենք: Մասնավորապես, Իսլանդիայի հետ խաղում հաղթանակ տանելու խնդիր է դրված տղաների առջեւ» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

Ըստ մարզչի թիմի նախապատրաստական փուլի միակ թերությունն այն է, որ թիմը չանցկացրեց ստուգողական խաղեր:

«Պատճառներից մեկը երեւի այն է, որ ես շատ պահանջկոտ չեմ այդ հարցում: Միաժամանակ դժվարություններ է ստեղծվում մրցակիցներ գտնելու եւ խաղալու համար: Սակայն ֆուտբոլիստները լիովին պատրաստ են վաղվա հանդիպմանը»:

Հարկ է նշել, որ Ռաֆայել Նազարյանը թիմ է հրավիրել հիմնականում իր կողմից գլխավորվող «Փյունիկի» ֆուտբոլիստներին: Նա դա բացատրեց այն բանով, որ մեր մյուս թիմերում չկան մեծ թվով երիտասարդ խաղացողներ, որոնք համապատասխանում են հավաքականի պահանջներին:

«Արարատի» կազմում ես ընդամենը մեկ խաղացող էի փնտրում, ում կուզեի տեսնել հավաքականում, բայց` չգտա» - ամփոփեց մարզիչը:
Ռաֆայել Նազարյանը խոստովանեց, որ խորհրդակցել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ եւ Իսլանդիայի հետ խաղում թիմը փորձելու է խաղալ ազգային թիմի ոճով: