Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնաց մեկ մասնակից

Սպորտ
fd5813323278939fbd6cbdc44afdc902

Քիչ առաջ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց 75 կգ քաշային Արման Հովիկյանի մրցամարտը Զոլտան Հարչայի հետ: Ավաղ, երեք մրցավարներից միայն մեկը հաղթանակ շնորհեց մեր բռնցքամարտիկին, իսկ մյուս երկուսը նախապատվությունը տվեցին հունգարացի մարզիկին:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը 5-րդ կորուստը կրեց Մինսկում:

Մեր վերջին մասնակիցը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, այսօր երեկոյան պետք է մրցի Անգլիան ներկայացնող Ջամալ Յաֆաիի հետ: