Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Բաչկովը պարտվեց

Սպորտ
a7cdd659066332b33560775abd32f848

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 4-րդ կորուստը կրեց Մինսկում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությունում:

60 կգ քաշային կարգում մեր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 1:2 հաշվով պարտվեց գերմանացի Կաստրիոտ Սոպային եւ դուրս մնաց պայքարից:

Հիշեցնենք, որ մինչ այդ իրենց մարտերը տանուլ էին տվել 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը եւ 64 կգ քաշային Արա Պուլուզյանը:

Այժմ ռինգ պետք է մտնի 75 կգ քաշային Արման Հովիկյանը, որը կմրցի հունգարացի Զոլտան Հարչայի հետ: Երեկոյան ժամանակացույցով 56 կգ քաշային Արամ Ավագյանը պետք է մրցի Անգլիան ներկայացնող Ջամալ Յաֆաիի հետ: