Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը գլխավորեց աղյուսակը

Սպորտ
71ea047ac55a0ec8de1788931a6542a7

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի մեկնարկը Grand Europe շախմատի բաց մրցաշարում բավական հաջող ստացվեց:

Առաջին երկու տուրերում մեր շախմատիստը հաղթեց ռումինացի Գաբրիել Վոյտեանուին եւ ռուսաստանցի Վադիմ Սկոմորոխինին եւ լրացուցիչ ցուցանիշներով գլխավորեց աղյուսակը: Այսօր նա կմրցի գերմանացի Իգոր Գլեկի հետ:

Մեր մյուս երկու մասնակիցներից Տիգրան Լ. Պետրոսյանը ունի 1,5, իսկ Ավետիք Գրիգորյանը` 1 միավոր:

Հաջող են սկսել մրցաշարը նաեւ մեր հայրենակիցներ, 16-ամյա Դավիթ Պարավյանը (Ռուսաստան) եւ Սեւակ-Գրիգոր Մխիթարյանը (Բրազիլիա), որոնք նույնպես երկու հաղթանակ են տարել եւ առաջատարների խմբում են գտնվում: