Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգիս Իսրայելյանը հաստատեց իր հրաժարականը

Սպորտ
cbd3ea3e961116c9456177262b954a48

Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբում այսօր կայացած ժողովում նախագահ Սարգիս Իսրայելյանը հաստատեց իր հրաժարականը: Այդ մասին տեղեկացրել են թիմի երկրպագուները, որոնք այսօր հայտարարություն են արել.

«Մենք ցավ ենք ապրում, խորը հիասթափություն մեր խնդրանքներն անտեսելու համար: Օլեգ Մկրտչյանն էլ անտեսեց թե ֆուտբոլիստների, թե ամբողջ հայ երկրպագուների խնդրանքը: Քանդվեց «Բանանցի» «ընտանիքը»:

Հ.Գ. Հարգելի պ-ն Իսրայելյան: Մենք անչափ շնորհակալ ենք ձեր ցուցաբերած սիրո, նվիրվածության, ընկերության եւ ընտանեկան մթնոլորտ ստեղծելու համար: Դուք հայկական ֆուտբոլում ձեր ուրույն դերն եք ունեցել: Հպարտ ենք, որ աշխատել եւ առհասարակ ճանաչել ենք ձեզ: Ոչ ոք չի կարող փոխարինել ձեզ: Մենք միշտ ձեր կողքին ենք....»:

Հիշեցնենք, որ «Բանանց» ՖԱ-ն ստեղծվել է 1992 թվականին հենց Սարգիս Իսրայելյանի կողմից: Սակայն ներկայումս ակումբը պատկանում է Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանին, իսկ Սարգիս Իսրայելյանն պարզապես նշանակվել էր նախագահի պաշտոնում: