A
A
Սոչի-2014-ի մեդալները պատրաստ են
2014 թ ձմեռային օլիմպիական ու պարալիմպիական խաղերի մեդալներն արդեն պատրաստ են:
Սանկտ Պետերբուրգում կայացած «Սպորտ Ակորդ» ցուցահանդեսի շրջանակում 2006 թ օլիմպիական չեմպիոն Օլգա Ժուրովան ցուցադրել է մեդալների առաջին օրինակները:
Մեդալի դիմային կողմում պատկերված են օլիմպիական օղակները, հակառակ կողմում՝ մարզաձեւը եւ այս խաղերի խորհրդանշանը: Դրանք կշռում են 460-531 գրամ, կախված մեդալի արժեքից: Ընդհանուր առմամբ կպատրաստվի 1300 մեդալ:
Հիշեցնենք, որ 2014 թ ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան գալիք տարվա փետրվարի 7-23-ը, Սոչիում: