A
A
Ինչու հաջողությունը չի ուղեկցում մերոնց
Հայաստանի մինչեւ 19 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունում խայտառակ ելությներ ուենցավ:
Ավստրիայի Թուլն քաղաքի մարզապալատում կայացած ընտրական մրցաշարում մեր մարզուհիները իրար ետեւից պարտվեցին դաշտի տերերի (8:42), Հոլանդիայի (5:60), Բուլղարիայի (15:45) հավաքականներին եւ խմբում զբաղեցրին վերջին տեղը:
Ուշագրավն այն է, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան այդ պարտությունները բացատրել է թիմին հաջողությունը չուղեկցելու հանգամանքով: Սակայն ինչպես կարելի է ընդհանրապես օգտագործել հաջողություն բառը, երբ Հոլանդիայի 12 արդյունավետ գրոհներից հետո մերոնք նոր կարողացել են պատասխանել մեկով:
Հավաքականի ցույց տված արդյունքները վկայում են այն մասին, որ թիմը բոլորովին պատրաստ չի եղել այդ մրցաշարին: