«Բանանցը» դուրս մնաց բարձրագույն խմբից
Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի վերջին 42-րդ տուրի առաջին երեք խաղերը:
Մարզական առումով նշանակություն ունեցող «Բանանց» - «Ուլիս» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0: Այդպիսով, դաշտի տերերը դուրս մնացին բարձրագույն խմբից, քանի որ 31 միավորով եզրափակեցին աղյուսակը:
Հանրապետության չեմպիոն «Շիրակը» հյուրընկալվելիս հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին»՝ 2:0, իսկ բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը» սեփական դաշտում պարտութայն մատնեց 2-րդ տեղը գրաված Երեւանի «Միկային»՝ 1:0:
Այս պահին տեղի ունեցող «Փյունիկ» - «Արարատ» խաղը մարզական առումով այլեւս նշանակություն չունի, քանի որ արարատցիները զբաղեցրին 7-րդ տեղը եւ մնացին բարձրագույն խմբում:
Ի դեպ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, ում պատկանում է առաջնության խաղերի հեռարձակման բացառիկ իրավունքը, այսօրվա ոչ մի խաղ չցուցադրվեց: Դա վկայում է այն մասին, որ ֆուտբոլի լուսաբանումը չի հետաքրքրում ոչ պետությանը, ոչ էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որն անցկացնում է առաջնությունը: