Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Թոփալովի հետ

Սպորտ
21e4dc9f00638806e9fc8c1d6807a68e

Մեկօրյա ընդմիջումից հետո Ստավանգերում վերսկսեց Norway Chess-2013 շախմատի բարձր կարգի մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը նախավերջին 8-րդ տուրում սեւերով մրցեց բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Կողմերը մեծ թափով սկսեցին պարտիան եւ շատ արագ փոխանակեցին զինվորների եւ ծանր խաղաքարերի մեծ մասը: 26-րդ քայլում Վեսելին Թոփալովը զինվոր շահեց: Աշխարհի նախկին չեմպիոնը փորձեց օգտագործել նյութական առավելությունը, սակայն Լեւոն Արոնյանը անսխալ պաշտպանվեց, վերադարձրեց կորցրածը եւ 41-րդ քայլին մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:

Մեր շախմատիստը վաստակեց 4,5 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: Տուրի մյուս պարտիաները դեռեւս շարունակվում են: Դրանց ավարտից հետո նոր պարզ կձեւավորվի մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ: