Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ ջախջախեց Ռուսաստանին

Սպորտ
e150aedbb22532161ed3ae4df99a5dc7

Շվեդիայում եւ Ֆինլանդիայում տեղի ունեցող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում այսօր սկսեցին փլեյ օֆի հանդիպումները:

Քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում գրանցվեց անդրանիկ անակնկալը. ԱՄՆ-ի հավաքականը 8:3 խոշոր հաշվով ջախջախեց մրցաշարի ֆավորիտներից մեկին` Ռուսաստանի ազգային թիմին: Ռուս հոկեյիստները 1993 թվականից հետո, երբ 1:9 հաշվով պարտվել էին Սլովակիայի ընտրանուն, այդքան շատ տափօղակ չէին ընդունել սեփական դարպասը:

Անակնկալ մատուցեց նաեւ Շվեյցարիայի համեստ հավաքականը, որը այս փուլի երկրորդ խաղում 2:1 հաշվով առավելության հասավ Չեխիայի ուժեղ ընտրանու նկատմամբ:

Այսօր տեղի կունենան նաեւ Ֆինլանդիա - Սլովակիա եւ Կանադա - Շվեդիա հանդիպումները: