Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ փոփոխեց խաղացանկը

Սպորտ
b4d78b3c47c8ad79eb68cdb8b580461b

Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել նոր փոփոխություններ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մայիսի 18-ին կայանալիք 42-րդ տուրի «Իմպուլս» - «Շիրակ», «Գանձասար» - «Միկա» եւ «Բանանց» - «Ուլիս» հանդիպումները կսկսեն մեկ ժամ շուտ` ժամը 17:00-ին: «Փյունիկ» - «Արարատ» խաղը կկայանա ժամը 19:00-ին:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի կանոնակարգով առաջնության վերջին չորս տուրերի խաղերը պետք է անցկացվեն նույն օրը եւ նույն ժամին: