A
A
Ռուբեն Հայրապետյանը կմեկնի Կապան
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 42-րդ տուրի «Գանձասար» - «Միկա» հանդիպումից հետո թիմերը կպարգեւատրվեն մեդալներով: Այդ մասին տեղեկացնում է «Միկա» ակումբի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Երեւանի «Միկան» Հայաստանի 2012-13 թթ առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալների, իսկ «Գանձասարը» գրավել է 3-րդ հորիզոնականը եւ դարձել բրոնզե մեդալակիր:
Պարգեւները թիմերին հանձնելու է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: