Մեր սամբիստները կմեկնեն Իտալիա
Մայիսի 18-20-ը Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի Եվրոպայի սպորտային եւ մարտական սամբոյի մեծահասակների առաջնությունը:
Հայաստանի սամբոյի հավաքականը ֆինանսների սղության պատճառով առաջնությանը կմասնակցի ոչ լրիվ կազմով, բացի այդ թիմը ուսումնամարզական հավաք չի անցկացրել այդ կարեւոր ստուգատեսից առաջ:
Իտալիայում Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (Վանաձոր), Սոսե Բալասանյան (Արցախ), Մխիթար Մխիթարյան (Սպիտակ, երեքն էլ 52 կգ քաշային կարգ), Գայանե Խաչատրյան (60 կգ, Երեւան), Արեն Անտոնյանը (62 կգ, Զինված Ուժեր), Վաչիկ Վարդանյան (68 կգ, Եղվարդ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ, Արցախ), Աշոտ Դանիելյանը (82 կգ, Արցախ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ, Արցախ), Հակոբ Առաքելյանը (100 կգ, Երևան), Արտյուշա Մկրտչյան (+100 կգ, Զինված Ուժեր):
Եվրոպայի առաջնությանը մեկնող Հայաստանի պատվիրակության կազմում են նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդվարդ Ասլանյանը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: