Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը` մեդալի հավակնորդ

Սպորտ
81c92689666a0606a9de96654b30519b

Լեհական Լեգնիցայում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղերի համար կպայքարի Հրանտ Մելքումյանը:

Արդեն կայացած 8 տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 6 միավոր եւ զբաղեցնում է 14-րդ տեղը: Նա առաջատարներ ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոյից եւ ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուից ետ է մնում 1 միավորով:

 

Մեր շախմատիստներ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արման Փաշիկյանը ունեն 5,5 միավոր եւ պայքարում են աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերի համար: