A
A
Կաթողիկոսը ընդառաջել է Ծառուկյանի խնդրանքին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի
Աբովյանի նորակառույց եկեղեցին:
Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը` ընդառաջ եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանի խնդրանքին: Նույն օրը նորակառույց եկեղեցում կամփոփվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը: