Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ ակտիվիստների գործը ուղարկվեց Վերաքննիչ (տեսանյութ)

Քաղաքականություն
d96bab76a060608a1888b877aea416f1

Վճռաբեկ դատարանն այսօր մասնակիորեն բավարարեց ՀԱԿ ակտիվիստների գործով ներկայացրած բողոքը եւ գործը ետ ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Որոշումը կարդաց ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:

Վճռաբեկ բողոք ներկայացրած Վահե Գրիգորյանը չէր ներկայացել դատական նիստին:
Մինչ Վճռաբեկ դատարանի դահլիճում նիստն էր ընթանում, չնայած հորդառատ անձրեւին, դատարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՀԱԿ ակտիվիստները եւ համակիրները:

Հիշեցնենք, որ ՀԱԿ չորս ակտիվիստները դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման` ոստիկանների հետ բախվելու եւ նրանց դիմադրություն ցույց տալու համար: