Շախմատային լուրեր
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը իսպանական Մալյորկայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում 5 անընդմեջ հաղթանակ տարավ եւ հավասարվեց առաջատարներին:
Հերթական 6-րդ տուրում մեր շախմատիստը հաղթեց հնդիկ Շարմա Դինեշին: Այսօր Կարեն Մովսիսյանը կհանդիպի ամենաբարձր վարկանիշ ունեցող մրցակցի` բուլղարացի գրոսմայստեր Վլադիմիր Պետկովի հետ:
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է պայքարը աշխարհի առաջնության ուղեգրի համար: Մեր հայրենակիցը Մանաուսում ընթացող աշխարհի առաջնության 2.4 ընտրական խմբի մրցաշարում 8 տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ տեղը:
Ուղեգիր նվաճելու համար նա այսօր կայանալիք վերջին տուրում անպայման պետք է հաղթի իր մրցակցին, բացի այդ հույս տածի, որ պարտություն կրեն առաջատարների խմբում բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները:
Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի առաջնության 2.4 ընտրական խմբից հաջորդ փուլ մտնելու իրավունք են ձեռք բերելու Բրազիլիայի երկու եւ Պերուի ու Բոլիվիայի մեկական շախմատիստ: