Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր լեռնագնացները կմեկնեն Էլբրուս

Սպորտ
49335171512345880bece116dfd2990a

Հայ լեռնագնացները առաջին անգամ կմասնակցեն էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 փառատոնին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայ լեռնագնացները հրավեր է ստացել մասնակցելու մայիսի 6-11-ը Էլբրուսում (Եվրոպայի ամենաբարձր լեռ) կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի ամենամյա փառատոնին: Այդ միջոցառումում Հայաստանը կներկայացնեն ֆեդերացիայի լավագույն մարզիկները` Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը, Հովհաննես Մարտիրոսյանը:

Փառատոնին կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Ուկրանիայի, Ղազախստանի, Վրաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի ալպինիստները:

Նշենք, որ ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի գործունեության 2 տարիների ընթացքում հայ լեռնագնացները նվաճել են Դեմավենդի (5670 մ), Կազբեկի (5033 մ), Էլբրուսի (5642 մ) գագաթները: