Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
8d7662b1b4269eb0bf4b3cd6c29e6750

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 8-րդ տուրի պարտիայում:

Մեր առաջատար շախմատիստին չհաջողվեց կոտրել ավելի ցածր վարկանիշ ունեցող ֆրանսիացի Լորան Ֆրեսինեի դիմադրությունը եւ 41-րդ քայլին ստիպված խաղաղ դաշն կնքեց:

Հուշամրցաշարի վերջին տուրից առաջ Լեւոն Արոնյանը վաստակել է 4,5 միավոր: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Բորիս Գելֆանդը, սակայն վերջին երկուսը դեռ չեն ավարտել 8-րդ տուրի պարտիաները:

Վաղը կայանալիք 9-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: