A
A
Լեւոն Արոնյանը չհաղթեց ետնապահին
Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթել մրցաշարի ետնապահ Նիկիտա Վիտյուգովին եւ ստիպված բավարարվեց ոչ-ոքի արդյունքով:
Մեր շախմատիստը վաստակեց 4 միավոր եւ շարունակում է հետապնդել մրցաշարի առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավին, որը ունի 4,5 միավոր:
Վաղը կայանալիք նախավերջին 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի գրոսմայստեր Լորան Ֆրեսինեի հետ, որը վաստակել է 3,5 միավոր: