Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը ժապավենը կտրեց

Սպորտ
06ee049efdaf047ee66a5dd2d0138004

Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի առաջնության «Բանանց-2» - «Փյունիկ-2» հանդիպումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի` ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց մարզադաշտի հանդիսավոր բացումը:

Կարմիր ժապավենը կտրելու համար մարզադաշտ ժամանեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նաեւ ֆեդերացիայի գործկոմի անդամ է:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պետական այրին շատ արագ ցույց տվեց հանդերձարանը, ապա առաջարկեց մտնել խաղադաշտ եւ սիմվոլիկ հարվածով ազդարարել խաղի սկիզբը, քանի որ այն արդեն մի քանի րոպե ուշացել էր:

Ի դեպ, մարզադաշտի բացման արարողության համար ՀՖՖ-ն մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը փոխել էր «Բանանց-2» - «Փյունիկ-2» հանդիպման օրը եւ անցկացման վայրը:

Նշենք, որ նորակառույց մարզադաշտը ունի 2500 տեղով ծածկած տրիբունա, խաղեր անցկացնելու համար անհրաժեշտ սենյակներ, լուսատախտակ, բնական խոտով բարձրորակ խաղադաշտ:

Այստեղ արդեն իրենց խաղերն են անցկացրել բարձագույն խմբում հանդես եկող Երեւանի «Փյունիկը» եւ «Ուլիսը»: