Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն մոտ 232 մլն դրամ շահույթ է ստացել

Սպորտ
e7ea7d8f0f298e212f82855390a5652f

2012 թվականի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 231,9 մլն դրամ շահույթ է ստացել:
Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովում հայտնեց ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Անցած տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ-ի մուտքերը կազմել են 6,338 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 6,287 մլրդ:

Ֆեդերացիան բոլորից շատ գումար ստացել է ՈՒԵՖԱ-ից՝ 2,479 մլդ դրամ, բացի այդ 2,298 մլրդ վարկ է վերցրել: Վերջին փաստը Արմեն Մինասյանը բացատրեց այն բանով, որ ավելի ճիշտ է հիմա վարկ վերցնել եւ զարգացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները, քան սպասել մինչեւ գումարներ կգան եւ նոր զբաղվել այդ հարցերով:

Հեռարձակման իրավունքից ֆեդերացիան ստացել է 1,183 մլրդ դրամ, խաղերի տոմսերի վաճառքից՝ 33,1 մլն: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը ֆուտբոլի զարգացման համար 2012 թ պետբյուջեից ՀՖՖ-ին տրամարդել է ընդամենը 8 մլն դրամ:

Ծախսերի առյուծի բաժինը կազմել է վարկերի սպասարկումը՝ 3,120 մլրդ դրամ: Այնուհետեւ հաջորդում են ֆուտբոլի ակադեմիայի ծախսերը՝ 1,040 մլրդ, «Հրազդան» մարզադաշտի վերանորոգում՝ 697 մլն, հավաքականներ՝ 476,5 մլն: Նշենք, որ Հայաստանի հավաքականի նոր լյուքս կարգի ավտոբուսի համար ֆեդերացիան վճարել է 132,3 մլն դրամ: