A
A
ԲՀԿ-ն պարզաբանում է պահանջում (տեսանյութ)
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոստիկաններն այսօր թույլ չեն տվել Գագիկ Ծառուկյանին մոտենալ եւ միանգամից գնալ դեպի իր մեքենայի կայանատեղին։ Նրան ասվել է, որ կարող է իջնել միայն ներքևի ճանապարհով:
ԲՀԿ-ն սա համարում է անհասկանալի և անթույլատրելի պահվածք և ոստիկանությունից պարզաբանում է պահանջում,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։
«Ի՞նչ է նշանակում Ազգային անվտանգության խորհրդիի անդամին, խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժի ղեկավարին չթույլատրել անցնել այն ճանապարհով, որով անցնում են բազմաթիվ այլ պաշտոնյաները»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը՝ հավալելով, թե ԲՀԿ առաջնորդը զսպված վերաբերմունք է ցուցաբերել ոստիկանության անհասկանալի պահվածքին: