Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց Մոուրինյոյի «Ինտերը» որբացել է

Սպորտ
81acbc23dc659dfcfa05c9358ee949db

Միլանի «Ինտերի» առավել ծայրահեղական տրամադրված երկրպագուները «Ռոմայի» հետ խաղի ժամանակ բողոքի ակցիա են կազմակերպել, երբ պարզվել է, որ իրենց սիրելի թիմը դուրս է մնում Իտալիայի գավաթի խաղարկությունից:

Նրանք պաստառ են կախել մարզադաշտի տրիբունայում, որի վրա գրված է եղել հետեւյալը. «Առանց Մոուրինյոյի՝ լիովին որբացել է ակումբի գույներին նվիրված հասարակությունը»:

Բանն այն է, որ «Ինտերը» առաջին անգամ կարող է զրկվի եվրագավաթներում մասնակցելու իրավունքից սկսած 1999-2000 թթ մրցաշրջանից:

Միլանյան ակումբը Իտալիայի առաջնությունում ներկայումս ընթանում է 7-րդ հորիզոնականում, իսկ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու համար հարկավոր է զբաղեցնել 5-րդ տեղը: «Ինտերի» գործը բարդանում է նրանով, որ երկրի գավաթի եզրափակիչ մտած երկու թիմերը` Հռոմի «Ռոման» ու «Լացիոն», ավելի բարձր տեղ են զբաղեցնում, ուստի Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու համար նվազագույնը հարկավոր է զբաղեցնել 4-րդ տեղը:

«Մրցաշրջանի վերջում են գնահատում եւ ամփոփում արդյունքները: Սակայն եկեք այսօր պարզենք: Որոնք են ձեր պատճառաբանությունները», - «Ինտերի» երկրպագուները մեկ այլ պաստառի օգնությամբ հարց են ուղղել ակումբի ղեկավարությանը եւ թիմի մարզիչներին:

Նշենք, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի օրոք «Ինտերը» մեկ մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր եւ հաղթել է չեմպիոնների լիգայում: